
Ինչպես տեղեկացրել էինք ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը 26-ամյա Գեղամ Եղյազարյանն է, ով ապրում է Ջերմուկ քաղաքում:
Նա ամուսնացած էր, ունի մեկ անչափաս աղջիկ երեխա: Չորս տարի առաջ մահացել էր նաև Եղյազարյանի հայրը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։