ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում գայլերը հոշոտել են ոչխարների:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Կուտական համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանի հետ` հասկանալու համար, թե գյուղացիների կրած վնասների չափը որքա՞ն է:
«Ընդհանուրը 277 գլուխ ոչխարհ է գայլերի զոհ դարձել: 17 վիրավոր կան, որից 3-ը գառ են, 92-ին էլ չենք հայտնաբերում, կորած են: Միշտ էլ լինում են, բայց այս կագի դեռ չէին եղել»,-ասաց Ահարոն Աբրահամյանը:
Ըստ գյուղապետի՝ մոտ 10 գայլ հարձակվել են ոչխարների հոտերի վրա, հովիվը՝ Սեյրան Նազարյանը, որքան կարողացել է ոչխարհներին քշել բերել է գյուղ:
«Դիմել ենք մարզպետարան, կստեղծվի հանձնաժողով, տեսնենք ինչ կլինի»,-նշեց գյուղապետը:
Նշենք, որ գայլերը հոշոտել են նաև Գեղարքունիքի մարզի մեկ այլ գյուղի՝ Տրետուք համայնքի ոչխարհներին: Մեր տեղեկություններով` այս համայնքում հոշոտված ոչխարների թիվը մոտավորապես 400-ի է հասնում: