Չինական Խեյլունցզյան նահանգի բնակիչը պայթեցրել է ինքն իրեն տեղի դատարանի շենքի մոտ կնոջ հետ ամուսնալուծության պատճառով, գրում է The Beijing News պարբերականը՝ հղում անելով իշխանություններին:
Պարբերականի տեղեկություններով՝ Վան ազգանունով տղամարդը ամուսնալուծության պրոցեսի ընթացքում վիճաբանել է կնոջ հետ:
Երբ կինը դուրս է եկել շենքից, նա գործի է դրել ոչ մեծ պայթուցիկ սարքը: Դեպքի արդյունքում տղամարդը տեղում մահացել է, և անցորդներից մեկը վնասվածքներ է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: