
Գերմանիայի կառավարությունը €58 միլիոն կներդնի թուրքական Ինջիրլիք ավիաբազայում, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է, որ այդ գումարը կծախսվի գերմանական Tornado բազաթիրախային կործանիչների համար նախատեսված օդանավակայանի կառուցման վրա:
Պարբերականը նշում է, որ ներդրումներն անհրաժեշտ են գերմանացի զինծառայողների համար: Առաքելության ավարտի պահից այս տարվա սկզբին բունդեսվերը ստիպված էր իր ինքնաթիռները տեղադրել ամերիկյան հարթակներում:
Հոդվածում ասվում է, որ ներդրումային բյուջետը ցույց է տալիս, որ բունդեսվերը կշարունակի իր առաքելությունը Թուրքիայում: