«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Պորտուգալացի մասնագետը ստացել է քվեարկության մասնակցած ձայնների 40 տոկոսը՝ առաջ անցնելով Անտոնիո Կոնտեից («Չելսի»՝ 33 տոկոս), Խոսեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»՝ 14) ու Մայք Ֆիլանից («Հալ Սիթի»՝ 13):