Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մասին ինչ կանխատեսումներ է անում ՀՀԿ-ական պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. խորհդարանական ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանը:

-Տիկի՛ն Եսայան, 2017թ. ընտրություններին ընդառաջ ինչպիսի՞ քաղաքական աշուն եք կանխատեսում: 

-Շատ թեժ է լինելու, քանի որ Սահմանադրություն է փոխվել: Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ պիտի տեղի ունենան փոխված սահմանադրությամբ: Այսինքն՝ առաջին անգամ մենք խորհրդարանական կառավարման մոդելից անցում ենք կատարում, և առաջին անգամ խորհրդարանը պետք է ընտրի երկրի գլխավոր մարմնին: Բացի դրանից, Սահմանադրության թելադրանքով փոխվել է ընտրական օրենսգիրքը: Սա առաջին դժվարին փորձաքարն է լինելու: Ես կարծում եմ, որ այս ընտրական օրենսգրքում դրված է առավել դեմոկրատական ընտրություններ անցկացնելու հնարավորություն, ինչից բոլոր քաղաքական ուժերը պետք է օգտվեն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս