Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին հարավ-արևելյան շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: