«Բելգիայի թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է բելգիական խորհրդարանի Պալատի ներկայացուցիչներին, «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդներ» կուսակցության Խորհրդին, ինչպես նաև այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված խորհրդարանի երկու պատգավորների՝ Ղարաբաղ այցի հետ»: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Նրա խոսքով՝ Էլս վան Խուֆի և Ժորժ Դալմանի այցերը մասնավոր են:
Նա նաև հայտարարել է, որ Վան Խուֆը սերտ կապեր ունի Հայաստանի և հայկական լոբբիի հետ:
Գաջիևը հավելել է, որ համապատասխան ճշտումներից հետո այդ պատգամավորների անունները կներառվեն անցանկալի անձանց ցուցակում: