Նախագիծ ԱԺ-ում. զինծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Նախագծի հեղինակն ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն է, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար սահմանել որոշակի երաշխիքներ:

Առաջարկվում է սահմանել, որ մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության, ծառայության ավարտից առնվազն երեք տարի ժամկետով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ զինծառայության ընթացում մարտական գործողությունների մասնակցելիս, զինծառայողները բազմաթիվ առողջական, հոգեկան, ֆիզիական խնդիրներ են ձեռքբերում, որոնց հետեւանքները դեռ երկար ուղեկցում են նրանց` բնականոն կյանքին վերադառնալիս զորացրվելուց հետո:

Այդ հանգամանքներում վերականգնողական նկատառումներից ելնելով անհրաժեշտ է միջոցներ տրամադրել զինծառայողներին՝ իրենց առողջությունը վերականգնելու, հանգիստը կազմակերպելու (առողջարան-վերականգնողական կենտորններ այցելեու), ինչպես նաեւ, որպես օժանդակություն, սոցիալական փաթեթի ծառայությունների այլ բաղադրիչներից օգտվելը կնպաստի արագ ինտեգրմանն ու կենցաղային կարեւորագույն հարցերի լուծմանը:




Լրահոս