Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել նախատեսվածից ավելի երկար ժամանակահատված։
Marca-ն հայտնում է, որ Արգենտինայի հավաքականի ավագը կարող է վիրահատվել և այդ դեպքում նա կարող է բաց թողնել մի քանի ամիս։
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում: Այդ հանդիպումից հետո նա վնասվածքի պատճառով լքեց ազգային հավաքականի ճամբարը: