ՀՀԿ-ական անիշխանություն. Արթիկում ինքնիրավչությո՞ւն են անում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերին կայանալիք Արթիկի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական հետաքրքիր լինել, ու ոչ այն պատճառով, որ այնտեղ քաղաքական ուժերի միջև թեժ պայքար է սպասվում, այլ, որ ՀՀԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին սատարելու մասին, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր է և 2012թ-ին ԱԺ ընտրություններում պարտվեց հենց Պետոյանին, հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ՀՀԿ-ն սատարում է հենց իր թեկնածությունը:

Սա չնայած այն բանին, որ ՀՀԿ տեղական կառույցի ներկայացուցիչը նույն աղբյուրի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է, որ Արթիկում սատարելու են Պետոյանին: Ստացվում է, որ Հայաստանում գնալով աճող անիշխանությունը և նույն կառույցների տարբեր թևերի կողմից իրարից տրամագծորեն տարբեր քայլեր կատարելու արատավոր պրակտիկան ներխուժել է նաև ՀՀԿ և, ըստ էության, այստեղ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ:

Ենթադրվում է, որ կողմերից մեկն ինքնիրավչությամբ է զբաղվում. հիմա թե դա անում է ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանը, թե ՀՀԿ տեղական կառույցը, դեռևս պարզ չէ: Նկատենք, որ Մուշեղ Պետոյանին սատարելու մասին ՀՀԿ-ն պաշտոնական որոշում ունի, բայց պարզ չէ նաև, թե ինչպես կարող է նույն կուսակցության խորհրդի անդամը տեղյակ չլինել այդ որոշման մասինե:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս