
Մոսկվայի Կոտուզովի պողոտայում բախվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի BMW մակնիշի մեքենան և հանդիպակաց գոտի դուրս եկած Mercedes-ը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախագահական մեքենան վարելիս է եղել Պուտինի սիրելի վարորդը, ով տեղում մահացել է: ՌԴ նախագահը մեքենայում չի գտնվել: BMW-ն պաշտոնապես գրանցված է Դաշնային խորհրդին պատկանող մեքենաների ցանկում:
Ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները: