«Սասնա ծռերի» անդամի որդուն հրավիրել են ՀՔԾ և «փոշմանել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն` Պարույր Վարդանյանին, օրերս հրավիրել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրան քննիչներն ասել են, որ մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Երբ Պարույրն ասել է, որ ինքը նման բան չի արել ու քննիչներին խնդրել է ցույց տալ ապացույցներ, թե ինչպես է զանգվածային անկարգություններ արել, նրան ոչինչ ցույց չեն տվել: Արդյունքում Պարույր Վարդանյանը հրաժարվել է  ցուցմունք տալ եւ հեռացել է ՀՔԾ-ից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս