«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։ Օրենքը նոր ձևավորվող ԱԺ-ին է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։
Դա պայմանավորված է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք՝ հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ է լինելու։ Մեր տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը հակված է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։ Առաջինը միացվելու է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։