Դատախազությանը 11.5 մլն կհատկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում ՀՀ դատախազությանը շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգման եւ պահպանման համար կհատկացնի 11.5 մլն դրամ: Նշված գումարից 2 մլն 120 հազար դրամի կնքվել է պայմանագիր, որին համապատասխան իրականացվելու են Շիրակի կայազորի զինվորական դատախազության շենքի պատուհանների եւ ճաղավանադակների պատրաստման, տեղադրման եւ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: Մնացած՝ 9 մլն 276 հազար դրամով նախատեսվում է իրականացնել Սյունիքի մարզի Կապանի դատախազության շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Սակայն շինաշխատանքների ձեռքբերման համար նախատեսված գնման գործընթաց երկարաձգվել է, քանի որ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի պահանջը չի պահպանվել: Պատճառը պայմանավորված է վերանորոգման նախահաշվային թղթերի կազմման խնդիրներով: Մինչդեռ ըստ ֆինանսների նախարարության՝ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաեւ գնման գործընթացում մասնակիցների շահերի ոտնահարմանը:




Լրահոս