Զինծառայողի դին գտել են ժայռի տակ. ինչ վարկածներ ունեն ծառայակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին: Ինչպես պարզեցինք՝ Գեղամ Եղիազարյանը ապրում էր Ջերմուկ քաղաքում:

Նրա հայրը մահացել է մի քանի տարի առաջ, ամուսնացած է եղել, ունի մեկ դուստը, կինը սպասում է երկրորդ երեխային: Նշենք, որ ենթասպային իրավապահները փնտրել են մի քանի օր: Ենթասպայի դին փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել ժայռի տակից դուրս բերել:

Չնայած զինվորականի ընկերները կարծում են, որ նա ժայռից ընկել է, սակայն իրավապահները բոլոր վարկածները` դժբախտ պատահար, սպանություն և  ինքնասպանություն, քննում են:




Լրահոս