Հրաշալի է, երբ աշխարհի տարբեր երկրներ նախաձեռնություն են ցուցաբերում իրենց քաղաքացիների կյանքը բարելավվելու համար:
Շվեդական Գյոտեբորգ քաղաքում վերջերս նոր ծրագիր է մտցվել. կառավարությունն անվճար հեծանիվներ է տալիս բնակիչներին, ովքեր համաձայնվում են պարբերաբար օգտագործել դրանք ավտոմեքենաների փոխարեն:
Կանոնների համաձայն՝ կես տարվա ընթացքում քաղաքացին շաբաթական առնվազն 3 անգամ պետք է հեծանիվով տեղաշարժվի քաղաքում: Կառավարությունն այն անվճար տալիս է 6 ամսով, և այդ ընթացքում քաղաքացին պետք է մտածի հեծանիվի գնամն մասին՝ գնահատելով այդ տրանսպորտային միջոցի բոլոր պլյուսները:
Կես տարուց հետո ծրագրի մասնակիցներն այն ձեռք են բերում մեծ զեղչով:
Այդ նախաձեռնության հիմնական նպատակը մարդկանց ցույց տալն է, որ գոյություն չունեն խոչընդոտներ այն բանի համար, որպեսզի ամեն օր հեծանիվ օգտագործեք՝ որպես տրանսպորտի մյուս միջոցների փոխարինող:
Ծրագրի մենեջեր Ռիքարդ Վաերնի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդկանց համար և կարող է համապատասխանել յուրաքանչյուրի պահանջներին: