Այսօր ժամը 15.00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվելու է Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքը՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության դեմ:
Դատարանը որոշելու է, թե արդյոք հիմնավո՞ր է «Սասնա Ծռերին» առաջադրված մեղադրանքը։ Դատախազությունը և քննչական մարմինները խուսափում են քննել Եղնուկյանի պաշտպանի միջնորդությունները։
Արդյոք դատարանը կհաստատի՞, որ գլխավոր դատախազը չի կատարում օրենքով իր վրա դրված պարտականությունները: Դատական նիստը դռնբաց է: