Ինչի շնորհիվ է աճել արտահանումը Հայաստանից Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ աճել են: Նշվում է, որ  այս աճը կարող է կապված լինել Հայաստանը որպես տրանզիտ ծառայեցնելու և թուրքական ապրանքներ արտահանելու հետ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ, ով նշեց, որ միանշանակ ասել, թե աճը կապված է թուրքական ապրանքների արտահանման հետ ճիշտ չէ. «Նախևառաջ պետք է նշել, որ այդ աճը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, և նրանք ովքեր նման հայտարարություն են անում, պետք է նախ փորձեն ներկայացնել փաստեր: Ես չեմ բացառում, որ նման գործոն կա, բայց հիմնականում պետք է անդրադառնալ նրան, որ ՀՀ-ից ՌԴ արտահանումն աճել է շնորհիվ մեր գյուղատնտեսական արտադրանքի»:

Տնտեսագետը նշեց, որ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեռևս անցյալ տարվանից էր մեծ թափ ստացել և այս տարի էլ շարունակվում է. «Շատ ավելի լավ կլիներ, եթե վերամշակվող արտադրանքն էլ դեպի Ռուսաստան գնա, այդ թվում նաև պահածոները, իսկ թուրքական գործոնն առկա է և, մասնավորապես, ոսկերչական իրերի վերաարտահանումն է տեղի ունենում Հայաստան, որը մերժելի երևույթ է: Դա հատկապես վատ է դիտվում Ռուսաստանի կողմից, որովհետև երբ Թուրքիայի նկատմամբ Ռուսատանի կողմից պատժամիջոցներ էին կիրառվում, Հայաստան,ը կարծես, անտեսում էր դա և շրջանցում էր ՌԴ-ին»:




Լրահոս