
Կուսակցությունում և ՀՀԿ խորհրդի նիստում պաշտոնանկության հարց չի քննարկվել: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Նման հարցերը, սակայն, պարբերաբար քննարկվում են: Ինչ կլինի` պարզ կդառնա առաջիկայում: Ես ինքս կողմ եմ կադրային փոփոխություններին»,- նշել է Մելիքյանը:
Անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին լուրերին` Մելիքյանը նշեց. «Նա բավականին լուրջ մասնագետ է, եթե նշանակվի վարչապետի պաշտոնում, կլինի վստահելի և ընդունելի պաշտոնյա ժողովրդի համար»: