«US Open-2016» -ում Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկին 6-0, 6-2 հաշվով դյուրին հաղթանակ է տարել Լատվիան ներկայացնող Անաստասիա Սեվաստովայի նկատմամբ: Քառյակ է մտել նաեւ մրցաշարի երկրորդ համար Անժելիկ Կերբերը: Գերմանուհին 7-5, 6-0 հաշվով պարտության է մատնել իտալուհի Ռոբերտա Վինչիին: Վոզնյացկին ու Կերբերը կհանդիպեն կիսաեզրափակիչում:
Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են Սերենա Ուիլյամսն ու Սիմոնա Հալեպը, Անա Կոնուհն ու Կարոլինա Պլիշկովան: