ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Պրեդա Սեզար Ֆլորինը կայցելեն Ադրբեջան: Այս մասին ասվոել է Փարիզում սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ, հայտնում է ԵԽԽՎ-ի կայքը:
Տեղեկությունների համաձայն՝ որոշում է ընդունվել Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի հետ կապված 7 մարդուց բաղկացած առաքելություն ստեղծել:
Առաքելության անդամներին և ղեկավարներին կնշանակի ԵԽԽՎ նախագահը:
Դիտորդական առաքելության այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ: