Beeline-ը գործարկել է 4G ցանցը Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին: Ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման և գործում է Երևանի կենտրոնում:

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչև տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչև 150: Նոր ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու մինչև 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից:

Beeline-ի տեխնիկական մասնագետների կողմից իրականացվել է զգալի աշխատանքներ ուղղված ցանցի արդիականացմանը, և այժմ համակարգը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որը ամենամոտ ժամանակում հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել նոր ծառայություններ: Ցանցի վերազինման աշխատանքները շարունակվում են, և շուտով Երևանում լիովին կարդիականացվեն սարքավորումները, ինչն, անկասկած, էականորեն կբարելավի մայրաքաղաքում տրամադրվող ծառայությունների որակը:

«Տեխնոլոգիաները զարգանում են, և որպես Հայաստանում կապի խոշորագույն օպերատոր, Beeline-ն անմասն չի մնա այդ գործընթացից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բջջային ինտերնետի մեր բոլոր ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար` շնորհիվ  4G ստանդարտով նոր, ժամանակակից բջջային ցանցի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բոլոր  միջազգային ստանդարտներին համապատասխանող ցանցի կառուցումը և մեր հարյուր հազարավոր բաժանորդներին գերարարգ ինտերնետով ապահովելը մեծ մարտահրավեր է և պատասխանատվություն մեր ընկերության տեխնիկական բլոկի համար: Սակայն տեխնոլոգիաների զարգացումը և բաժանորդներին լավագույն որակի ծառայություններով ապահովելը մեր նպատակն է և մենք պատրաստ ենք այն իրագործել», – նշեց Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:

Նշենք, որ նոր ցանցից օգտվելու համար բաժանորդի սմարթֆոնը, պլանշետը կամ USB-մոդեմը պետք է համապատասխաննեն 4G/LTE ցանցի պահանջներին և ունենան տեղադրված USIM-քարտ:




Լրահոս