Ինչպես են պատգամավորները մեկնաբանում վարչապետի հրաժարականի մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլը ողոված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերով: Նշվում է, որ վարչապետի պաշտոնում կնշանակվի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

ArmLur.am-ը փորձեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից տեղեկանալ, թե տիրապետո՞ւմ է արդյոք նա նման ինֆորմացիայի և ինչպես է վերաբերվում Կարեն Կարապետյանի նշանակմանը. «Չի կարող մի երկրում երկու վարչապետ լինել, ես նման տեղեկություն չունեմ, որ գործող վարչապետը հրաժարական կարող է տալ»:

Հետաքրքրական էր նաև նախկին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի պատասխանը. «Ինձ ոչ Հովիկ Աբրահամյանի ճակատագիրն է  հետաքրքրում, ոչ էլ Կարեն Կարապետյանի, խնդրում եմ նման հարցերը ճշտեք նախագահականից»:

 




Լրահոս