Գիտնականները պարզել են, թե ինչու է ձախ կողմի վրա քնելն այդքան օգտակար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քնի ժամանակ ճիշտ ընտրված դիրքը կարող է արագ վերականգնել ուժերը: Գիտնականները պարզել են, որ հենց ձախ կողմի վրա քունն է առավել օգտակար օրգանիզմի համար:

1. Բարելավում է լիմֆատիկ համակարգի աշխատանքը

Լիմֆատիկ համակարգն իրականացնում է մեր օրգանիզմի պատասխանատու գործառույթները, դրանցից մեկը տոքսիններից ազատումն ու մթերքների փոխանակությունն է: Փորձագետների կարծիքով՝ երբ մենք ձախ կողմի վրա ենք քնում, արագանում է օրգանիզմից ավելորդ ամեն ինչից ազատումը: Քանի որ լիմֆայի մեջ սպիտակուցներ և այլ մթերքներ կան, որոնք անհրաժեշտ են մեր բջիջներին, ձախ կողմի վրա քունն օգնում է ստանալ այդ օգտակար նյութերը:

2. Թույլ է տալիս փայծաղին հաղթահարել իր աշխատանքը

Ձախ կողմի դիրքում փայծաղն առավել արդյունավետ է աշխատում: Քանի որ այն ձախ կողմում է գտնվում, ծանրության ուժը խթանում է դեպի փայծաղ արյան հոսքը՝ այդ օրգանին թույլ տալով առավել արդյունավետ ֆիլտրել աղտոտվածությունը:

3. Նպաստում է աղիների ազատմանը

Բարակ և հաստ աղիները տեղակայված են ձախ մասում, այն հատվածում, որը կոչվում է «իլեոցեկալ փական»: Ծանրության ուժն օգնում է թափոններին հատել փականն առավել արագ, ինչը թույլ է տալիս դուրս բերել դրանք օրգանիզմից:

4. Կանխում է գիշերային ժամին այրոցի առաջացումը

Եթե ձեզ հաճախ են տանջում այրոցները, ապա ձախ կողմի վրա քունը կօգնի նաև այս դեպքում:

5. Պաշտպանում է լյարդը ծանրաբեռնվածությունից

Ձախ կողմը թույլ է տալիս զսպել տոքսինները՝ ապահովելով դետոքսիկացման կարևոր օրգանի աշխատանքը:

6. Բարելավում է սրտի աշխատանքը

Օգնում է սրտին ավելի լավ աշխատել: Այն ձեռնտու է շրջանառության համակարգի համար, իսկ մասնավորապես՝ աորտայի և ստորին երակի համար:

7. Օգտակար է հղիների համար

Հղիության ժամանակ այդ դիրքը կպաշտպանի լյարդն ավելորդ ճնշումից, ինչը թույլ կտա ազատվել շատ խնդիրներից:




Լրահոս