ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ավետիսյանների տանը

Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո առաջին անգամ լրագրողներին թույլ է տրվել մտնել այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ-ում ի՞նչ լեզվով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները: Ինչպե՞ս է որոշվում նրանց ուսուցման լեզվի ընտրության հարցը:

Հրանուշ Բաբայան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Բաբայանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզում հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները):
Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես օրերս աշխատանքից ազատվել եմ, հիմա ուզում եմ հասկանալ, ո՞րն է համարվում սոցփաթեթի դադարեցման ամիս: Ես կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթի հաշվին առկա գումարից:

Հրայր Մանուկյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլին, եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբերին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտը ներառյալ՝ այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով:
Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը:




Լրահոս