ՀՀԿ­-ն գործադիր մարմնի և խորհրդի նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 8-­ին գործադիր մարմնի և խորհրդի նիստ կանցկացնի: «Արմենպրես»-­ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Սեպտեմբերի 8­-ին` ժամը 19:00-­ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը»,­- ասաց Թադևոսյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ խորհրդի նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի հարցը` Թադևոսյանն ասաց, որ օրակարգը դեռևս հայտնի չէ: «Թե՛ գործադիր մարմնի, թե՛ խորհրդի նիստերի օրակարգը որոշվելու են գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս պահին օրակարգը հայտնի չէ»,­- շեշտեց Թադևոսյանը:




Լրահոս