
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստում դատավոր Արշակ Վարդանյանի նախագհությամբ, կայացավ փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքը՝ կապված գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության դեմ:
Նիստին ներկա չէին մեղադրվող կողմի անդամները, ինչի պատճառով դատարանը որոշեց նիստը հետաձգել սեպտեմբերի 16-ին:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի հաջորդ նիստին ներկա գտնվի նաև իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանը, ով անմիջական առնչություն ունի դեպքի հետ:
Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը: