ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-­ին մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը:

Օգոստոսի 26-­ին, ժամը 16.30-­ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-­ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.­ի 18­-րդ գլխի 371-­րդ և 3155-­րդ հոդ. / զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-­րդ գլխի 2778-­րդ «b» կետի 2­-րդ մասի և «c» կետի, 18-­րդ գլխի 2-­րդ և 3551­-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18­-րդ գլխի 1956­-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551­-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18­-րդ գլխի 1956-­րդ հոդ. «a» կետի 2-­րդ մասի և 3551­-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս