Այս հանդիպումը պետք է պատասխան տա մի քանի խոշոր հարցերի. Ստեփան Սաֆարյանը` համանախագահների խորհրդակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Մոսկվայում կայանալու է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություն: Այս առնչությամբ ArmLur.am-ը  զրուցել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց,  որ այս հանդիպումն ըստ էության պետք է պատասխան տա անցած ամիսներին մի քանի խոշոր հարցերի,  ի վերջո, որ պայմանավորվածություններն են իրականացվում:

«Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք պատերազմները կանխելու  և վստահության ամրապնդման քայլեր սկսելու մասին են, թե Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումները, որտեղ Ռուսաստանը ստվերային բանակցություներ էր տանում կողմերի հետ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Ըստ քաղաքագետի՝ նկատելի է, որ վերջին շրջանում հատկապես  Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետները մտահոգություն են հայտնում, որ գործընթացը փակուղում է:

«Ռուսաստանը փորձագետի շուրթերով փոձում է օրակարգ մտցնել ԵԱՀԿ խմբի պիտանելիության հարցը: Միացյալ Նահանգները և ֆրանսիան հասկանում են, որ սա մի բան է, որի հարցում Ադրբեջանը և Ռուսաստանն ունեն ընդհանուր շահեր»,-ընդգծեց նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Սարատվի շուրթերով հրապարակ է նետվում մի գաղափար, որն ընդամենը փորձ է սեպտեմբերի 8-ի հանդիպման օրակարգում նաև այդպիսի խնդիր դնելու համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս