«Գազպրոմ»-ը թույլտվություն է ստացել Թուրքիայի իշխանությունների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ» ընկերությունն առաջին թույլտվությունն է ստացել Թուրքիայի իշխանությունների կողմից՝ «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի իրականացման համար, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի բանակցությունների արդյունքերով ծրագրի իրականացման մասին համաձայնություն է ձեռք բերվել:

«Թույլտվության տրամադրման սկիզբը դրական նորություն է «Գազպրոմ»-ի համար: Թուրքական կողմի տվյալ քայլը ցույց է տալիս թուրքական կառավարության շահագրգռվածությունը՝ ծրագրի իրականացման հարցում»,-հայտարարել է Միլերը:




Լրահոս