Երբեմն համեղ թխվածքները չափազանց հեշտ պատրաստման եղանակ են ունենում: Հենց այդ նկարագրությունը կարելի է տալ այս շոկոլադե դեսերտին: Անհրաժեշտ կլինի ընդամենը 4 բաղադրիչ:
Բաղադրիչները՝
– շերտավոր խմոր
– շոկոլադե սալիկ
– 1 ձու
– մանրացված ընկույզ
Պատրաստման եղանակը՝
Թխման համար նախատեսված թղթի վրա դրված խմորի վրա դրեք շոկոլադե սալիկը: Այն դրեք շերտավոր խմորի մեջտեղի հատվածում:

Այժմ կտրեք խմորը, ինչպես պատկերված է:

Իսկ այժմ կտրված մասերը ծալեք միմյանց վրա՝ «հյուսք» անելով:

Վերջնական արդյունքը:

Ձու քսեք:

Այժմ դրա վրա մանրացված ընկույզ ավելացրեք և դրեք ջեռոցը՝ մոտ 200 աստիճանով:

20-25 րոպե հետո թխվածքը պատրաստ կլինի:

Բարի՛ ախորժակ






























