Օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ 2015 թվականի հունիսի 23-ին «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ բռնություն կիրառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է:
Ի դեպ ըստ պաշտոնական հաղորդագրության մեղադրյալներից մեկը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, որը հունիսի 23-ին եղել է քաղաքացիական հագուստով :
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան