Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում արդյունաբերություն և մշակույթ չի ստեղծվում:
«Պատերազմ, ապստամբություն եղավ, որևէ ձևով ներքին քաղաղաքականության փոփոխության վերաբերյալ նշույլ չկա: Այսինքն՝ երկրում վաշխառուական կապիտալ ստեղծեցին և այդպիսին էլ մնում է: Մեր իշխանությունն այս վերջին տարիներին կատարվող իրադարձություններից ոչ մի դաս չի քաղում: Պետական շահ գոյություն չունի, ինչ-որ մարդկանց շահեր են միայն սպասարկվում»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանում, ովքեր որ փող ունեն իշխանության մեջ են: Այսինքն՝ իշխանությունն ինչ-որ եկամտի աղբյուր է:
Լիդա Եղիազարյան