ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն շուտով հրաժարական է տալու և նրա փոխարեն վարչապետ է նշանակվելու Կարեն Կարապետյանը: Վաղը կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստն այդ լուրերի ճշմարտության հավաստիքն է: Եվ այժմ նախարարներն ահուսարսափի մեջ են:
Նրանք այսօր ողջ օրը, հետևելով բոլոր լրատվական կայքերի լրահոսին, անհամբեր սպասում են որևէ նորության` կապված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության սպասվող հրաժարականի մասին: Հետաքրքիրն այն է, որ նախարարներին ոչինչ ասված չէ իրենց ճակատագրի մասին, և վերջիններս փորձում են լրատվական դաշտի իրենց ծանոթ լրագրողներին որևէ տեղեկություն իմանալ գործընթացների մասին:
Հավելենք, որ նախարարները նման վիճակում եղել էին նաև այս տարվա սկզբին` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից առաջ, երբ չգիտեին, թե կոալիցիայի արդյունքում իրենց ինչ է սպասվում (2016թ, փետրվարի 24-ին ստորագրվեց ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության հուշագիրը ): Թեև այն ժամանակ իրենց պաշտոններից զրկվեցին միայն երկուսը` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը , ինչպես նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Թերևս մի քանի նախարարների ճակատագրի հետ կապված հարցերը պարզ կդառնան վաղը` ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստերից հետո: Մեզ մնում է սպասել զարգացումների….