Ինչի շուրջ են վիճել ՍԴ նախագահի դուստրն ու հայտնի պլաստիկ վիրաբույժը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքի ժամանակ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը, քաղաքական հողի վրա վիճել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ՝ նախատելով հարգված բժշկին։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հենց Ա. Հարությունյանից։

Սակայն նա համառորեն հերքեց տեղի ունեցածը. «Գիտեք, զարմանալի Է, դրա համար ես որևէ ռեակցիա չտվեցի այդ բամբասանքին։ Ուղղակի զարմացած եմ, թե ինչքան պարապ մարդիկ կան և ինչ կարող են մարդիկ հնարել ընդամենը»,– պատասխանեց ՍԴ նախագահի դուստրը»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս