Apple ըներությունը ներկայացել է iPhone 7-ի համար նոր անլար ականջակալները՝ AirPods-ը:
Ընկերության դիզայնի հարցով փոխնախագահ Ջոնի Այվը իր ելույթում նկատել է, որ ընկերությունը «հավատում է անլար ապագային»:

Ընկերությունը նշում է, որ նոր ականջակալները AAC ֆորմատով երաժշտության որակյալ նվագարկում են ապահովում, և կողմնակի աղմուկը ֆիլտրվում է ուղղորդված բարձրախոսների մեջ:

AirPods-ն աշխատում է հատուկ ստեղծված W1 պրոցեսորով: Այն ապահովում է ինչպես լարային, այնպես էլ անլար միացումը:
W1-ն նաև օգնում է արդյունավետ ծախսել մարտկոցի լիցքավորումը:
Երաժշտություն լսելու ժամանակահատվածը կազմում է 5 ժամ մեկ լիցքավորման համար:

Եվս մեկ ցուցիչ՝ ձայնային աքսելերոմետր, որն ապահովում է AirPods-ի արագ միացումը Siri ձայնային համակարգին:

AirPods-ի պահպանման համար հատուկ պատյան է առաջարկվում, որն էլ լիցքավորում է անլար ականջակալները: 3 ժամ երաժշտություն լսելու համար անհրաժեշտ է 15 րոպե լիցքավորել ականջակալները:

Նախնական գինը $159 է:


























































































