«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության ֆինանսիստները արդեն զգալի ժամանակ է՝ փորձում են կանխատեսել, թե պետական բյուջեի թերակատարումն ինչ ծավալների կհասնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաշվարկները վկայում են, որ պետական բյուջեի թերակատարումը կարող է մինչեւ յոթանասուն միլիարդ դրամ կազմել: Ի դեպ, ներկա դրությամբ պետական բյուջեի թերակատարումն արդեն իսկ կազմում է ավելի քան 30 միլիարդ դրամ: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այն կշարունակի աճել:
Ըստ լուրերի՝ եթե պետական եկամուտների կոմիտեին հաջողվի պետական բյուջեի թերակատարումը 50 միլիարդ դրամի սահմաններում ամփոփել, ապա դա կլինի ձեռքբերում: Ի դեպ, ենթադրվում է, որ պետական բյուջեի թերակատարման ցուցանիշը նվազեցնելու գործում ՀՀ կառավարության փոփոխությունը դրական դերակատարություն կարող է ունենալ: Ակնկալվում է, որ նոր կառավարության հետ կապված գործարարների շրջանում դրական ակնկալիքներ ի հայտ կգան, ինչը նոր ներդրումների առիթ կդառնա եւ կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: