«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրերին զուգահեռ, «հրապարակվում» է կառավարության «գնացող» անդամների ցանկը։ Տեղեկություններ կան, որ, Էդվարդ Նալբանդյանից բացի, պաշտոններին հրաժեշտ կտան գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որին ուզում են փոխարինել «Իզմիրլյան կենտրոնի» տնօրեն Չարչյանով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ որոշ լուրերի, ՊՆ թեկնածուներից է Վլադիմիր Գասպարյանը, որին ՊՊԾ գնդի դեպքերից հետո պատժելու փոխարեն իշխանությունը, փաստորեն, որոշել է խրախուսել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: