Ադրբեջանի «սև ցուցակում» է հայտնվել Deutsche Welle-ի լրագրողի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն իր «սև ցուցակում» է ներառել գերմանական Deutsche Welle պարբերականի լրագրողի անունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու համար:

«Ցավալի է, որ նման ազդեցիկ լրատվամիջոցի լրագրողը խախտել է Ադրբեջանի Հանրապետության օրենքները: Մենք հասկանում ենք միջազգային ԶԼՄ-ների հետաքրքրվածությունը զինված կոնֆլիկտի գոտում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու հարցում, սակայն նման այցերը պետք է կազմակերպվեն Ադրբեջանի Հանրապետության օրենքներին համապատասխան: Այդ կապակցությամբ լրագրող Նաոմի Կոնրադի անունը ներառվել է «անցանկալի անձանց» ցուցակում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Նա նաև նշել է, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը Deutsche Welle-ին կտեղեկացնի Բաքվի դիրքորոշումը:

Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» էր ներառել բելգիացի պատգամավորների անունները:




Լրահոս