Ինչպես տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել:
ArmLur.am-ի հետ զրույցում Ամբատի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը, նշեց, թե որն էր եղբոր հացադուլի պատճառը և թե ինչու է նա դադարեցրել այն. «Երբ Սմբատին տեղափոխեցին ԱԱԾ, դա այն ժամանակահատվածն էր, երբ անընդհատ տեղեկություններ էինք ստանում, որ «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամների առողջական վիճակը վատ է, չեն ստանում համապատասխան բուժօգնություն:
ԱԱԾ-ում գտնվելիս Սմբատն այլևս իֆորմացիա չէր ստանում և չգիտեր, որ արդեն խնդիրը կարգավորվել է:
Սա դառնում է պատճառ, որ Սմբատը հացադուլ հայտարարի, այդ ընթացքում Սմբատին կրկին տեղափոխում են Նուբարաշեն, որպեսզի կարողանան հացադուլի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, այնտեղ արդեն իր պաշտպանի միջոցով նա տեղեկանում է վիրավոր ծռերի առողջության և բարելավված պայմանների մասին»:
Նշենք, որ Սմբատը Բարսեղյանը սեպտեմբերի 7-ից արդեն դադարեցրել է հացադուլը:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):