
Ղազախստանում սպասում են կառավարության ղեկավարի փոփոխությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության կառավարության աղբյուրին:
«Այսօր կառավարության ընդլայնված նիստ է նշանակված, որը տեղի կունենա երկրի ղեկավարի մասնակցությամբ: Ակնկալվում է, որ վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարական կտա»,-ասել է գործակալության զրուցակիցը:
51-ամյա Քարիմ Մասիմովը ղեկավարում է Ղազախստանի կառավարությունը 2014թ.-ից: Մինչ այդ նա 2007-2012թթ. ղեկավարում էր նախարարների կաբինետը: