Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ երկրի առջև բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել և դրանց լուծման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ:
Նա մասնավորապես նշեց. «Ես հրաժարական եմ տալիս, որ հետագայում նոր կառավարությունը ավեի լավ գործի: Անկեղծ, իրատեսական մոտեցումները իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռևս բևեռացված: Հասարակության և կառավարության միասնական ջանքեր են անհրաժեշտ։ Դրա համար նոր սկիզբ է պետք, պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը»:
Հավելենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարչապետ է նշանակվելու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: