Ադրբեջանն ու Ֆրանսիան նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կառուցողական բանակցությունների արագացման անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում բանակցություններ է վարել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրի հետ, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հարցով կառուցողական բանակցությունների ընթացքը: Քննարկման ընթացքում կողմերը նշել են այդ ընթացքի արագացման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Է.Մամեդյարովը ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի հակվածությունը բանակցություններին՝ ուղղված ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը: