Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհն ու պահանջում են, որպեսզի վճարեն իրենցից գնված մթերքների գումարները:
Անընդհատ բարձրաձայնվող այս խնդին լուծում չտալու ձգձգվող գործընթացը հանգեցրել է նրան, որ գյուղացիները պնդում են՝ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև չլուծվեն խնդիրները:
Խնրի առնչությամբ ArmLur.am-ը փորձեց զրուցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ.
-Պարո′ն Ղահրամանյան, ինչ քայլեր եք ձեռնարկում խնդիրը կարգավորելուն ուղղված
-Գրավոր դիմեք կպատասխանեմ:
-Հիմա ճանապարհը փակ է, խնդիրն էլ շատ շտապ ու հստակ պատասխան է պահանջում.
-Ես խորհրդակցության եմ (անջատեց հեռախոսը):
Մինչդեռ ճանապարհը շարունակում է մնալ անանցանելի: