Նոր սահմանադրական բարեփոխումներից հետո բնական են այս կադրային փոփոխությունները. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի ելույթով հանդես եկավ: Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանական վերնախավում ևս սպասվում են նոր կադրային փոփոխություններ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ քանի որ արդեն ընդունվել Սահմանադրություն, որտեղ գոյություն ունեն  նոր կառավարման կարգի նորմաներ, բնական է, որ պետք է փոփոխություններ տեղի ունենան նոր կադրային տեսքով:

«Հիմնականում լրիվ ներիշխանական խնդիրներ են, շատ դժվար է տեսնել դրանց կապը հանրային շահի հետ: Իշխանությունը խնդիր ունի իրեն վերարտադրելով շարունակել ուրիշ դեմքերով մինչև կարողանա ապահովվի իր դիքերը»,-եզրափակեց Մանվել Սարգսյանը:




Լրահոս