Թայվանի չինական նահանգի կառավարությունը վճռական բողոք է ներկայացրել Հայաստանին՝ իր 78 քաղաքացիներին Չինաստանին հանձնելու պատճառով: Այս մասին հայտնում է Թայվանի միջազգային ռադիոն:
Բողոքը կապված է այն բանի հետ, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թայվանական կողմին ներկայացնել իր քաղաքացիների ձերբակալության մասին մանրամասները, ինչպես նաև այն բանի հետ, որ Մոսկվայում Թայվանի ներկայացուցչության աշխատակիցներին, իբր, չեն թողել մուտք գործել ՀՀ տարածք, ովքեր Երևան էին ուղևորվում դեպքի մասնրամասները ճշտելու համար:
Այդ կապակցությամբ Թայվանը դիմել է Չինաստանի իշխանություններին՝ հիշեցնելով կղզու բնակիչների իրավունքները պահպանելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել է , որ ՀՀ իրավապահները Չինաստանի 129 քաղաքացու են արտաքսել, որոնց թվում՝ 78-ը Թայվանի բնակիչներ են, ովքեր մեղադրվում են 1,2 միլիոն դոլարի խարդախության մեջ: