Թուրքիայի իշխանությունները հայտնել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչության կանխման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ հաջողվել է ձերբակալել մահապարտ ահաբեկչին:
Օգոստոսի վերջին Ստամբուլի օդանավակայաններում անվտանգության միջոցառումները բարձրացվել էին՝ կապված ահաբեկչությունների սպառնալիքի հետ:
Հունիսի 28-ին նույն օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 43 մարդ զոհվեց: