Անկարան գերմանացի դիվանագետներին թույլ է տվել մուտք գործել Ինջիրլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան թույլ է տվել գերմանացի դիվանագետներին թույլ է տվել մուտք գործել Ինջիրլիք ռազմաբազա, փոխանցում է թուրքական Hurriyet պարբերականը:

Թերթի տվյալներով՝ ակնկալվում է, որ օրերս գերմանացի դիվանագետները կայցելեն ռազմաօդային բազա, որը տեղակայված է երկրի հարավում գտնվող Ադանա նահանգում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ի պատասխան Բունդեսթագի որոշման՝ կապված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ, Թուրքիան սահմանափակել էր ռազմաբազա՝ գերմանացի դիվանագետների հասանելիությունը: Հաղորդվել է նաև, որ գերմանացի դիվանագետները ռազմաբազա այցի մտադրություն են հայտնել:




Լրահոս