2016թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գևորգյանը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Դ.Գևորգյանը Կազանի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի շնորհավորական ուղերձը:
Այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Երևան և Կազան քաղաքների միջև երկկողմ համագործակցության շուրջ կնքվելիք համաձայնագրի հետ կապված հարցեր: